Ցա վոտ թեմա է ինձ համար․ Շուշան Պետրոսյանը՝ ավագ որդու մասին. իսկ դուք գիտեի՞ք, որ

ՀՀ վաստակավոր արտիստ, երգչուհի, ԱԺ նախկին պատգամավոր Շուշան Պետրոսյանը 2 որդի ունի։ Իր հարցազրույցներից մեկում երգչուհին անկեղծացել է, որ նրանց հայրերի հետ լավ հարաբերություններ ունի։ «Ես մեղքի զգացում ունեմ երեխաներիս հանդեպ, երկուսի հանդեպ էլ ունեմ։ Դա իմ մեղքի զգացողությունն ա, թեպետ դա գիտակցելով՝ ես միշտ փորձել եմ այնպես անել, որ իրենք չունենան այդ զգացողությունը։ Այդ զգացողությունն իրենց հայրերից բաժանվելն է։ Երկուսի հետ էլ

շատ լավ հարաբերությունների մեջ եմ, երկուսի հետ էլ շատ լավ ընկերներ ենք։ Առաջինս ուղղակի մանկության ընկեր է, միասին ենք մեծացել։Ինքը գնաց, ես չգնացի Ամերիկա ուղղակի․ սա էր հարցը։ Բաժանվեցինք, բայց շատ ուրախ եմ, որ տղաներս ընկերներ են իրանց պապաների հետ, ու դա ես եմ էդպես ուզում, որովհետև էդպես պետք է լինի, որովհետև կարծում եմ՝ էգ ոիզմն ու հիմ արությունն է բոլոր էն մայրերի

սխալ կեցվածքը, որ արգելում են, երբ բաժանվում են, որ երեխաները հեր հետ չշփվեն։ Դա իրենց իրավունքը չի, որովհետև այդ երեխայի հանդեպ հավասարազոր պատասխանատու են և՛ հայրը, և՛ մայրը, որովհետև իրենք երկուսով են ստեղծել էդ արարածին։ Եթե ես խնդիր եմ ունեցել, դա իմ ու իր հոր խնդիրն է, երեխան ինչի՞ պիտի իմանա էդ մասին»,- ասել է Շուշան Պետրոսյանը՝ հավելելով, որ որևէ խնդիր չունի իր երեխաների հայրերի հետ։