Փակում եմ սա ձմռան համար ու կլոր տարին չենք ունենում վի տամին պակաս․ այնքան ախորժելի է

Բաղադրիչների նշված քանակից կստացվի շատ համեղ համեմունքի 4 հատ 0.5լ բանկա: Այս փակոցից 2-3 ճ.գ. կարող եք ավելացնել ապուրին, և այն կլինի անուշաբույր և օգտակար: Խորհուրդ ենք տալիս պատրաստել այն և վայելել ձմռանը: Անհրաժեշտ է. լոլիկ՝ 05.կգ գազար՝ 0.5կգ սոխ՝ 0.5կգ բուլղարական պղպեղ՝ 0.5կգ

մաղադանոս՝ 300գ խոշոր աղ՝ 0.5կգ։ Պատրաստման եղանակ. Մաքրեք և մանր կտրատեք սոխը: Գազարն անցկացրեք խոշոր քերիչով: Լոլիկին եռման ջուր լցրեք,հետո կեղևը հանեք և կտրատեք խորանարդաձև: Պղպեղի սերմերը հանեք և կտրատեք: Հետո անհրաժեշտ է միացնել բոլոր նշված բաղադրիչները, աղ ավելացնել:

Լավ խառնել: Թողեք 10-15 րոպե: Այդ ընթացքում ստերիլիզացրեք բանկաները և կապրոնե կափարիչները: Բանջարեղենը լցրեք բանկաների մեջ և փակեք: Ճաշի այս յուրօրինակ համեմունքը կդառնա ձեր ապուրների անբաժան բաղադրիչը, միայն թե եփելու ժամանակ չմոռանաք, որ սա բավականին աղի է, և ընդհանուր ապուրին աղ ավելացնելու կարիք չի լինի: Բարի ախորժակ։