Քիչ առաջ 5 բալ ուժգնությամբ եր կրաշ արժ Հայաստանում․ Որտեղ է զգացվել

Հոկտեմբերի 24-ին, տեղական ժամանակով ժամը 21:04-ին (Գրինվիչի ժամանակով ժամը 17:04-ին) ՀՀ ԱԻՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության սեյս մոլոգիական ցանցի կողմից գրանցվել է հյուսիսային լայնության 41.12⁰ և

արևելյան երկայնության 43.92⁰ աշխարհագրական կոորդինատներով Հայաստան-Վրաստան սահմանային գոտի` Բավրա գյուղից 9 կմ արևելք, օջախի 10 կմ խորությամբ, 3.8 մագ նիտուդով երկ րաշա րժ: Այս մասին հայտնում են ՀՀ ԱԻՆ-ից:

Էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցն ցման ուժգնությունը կազմել է 5 բալ: Եր կրաշար ժը զգացվել է Շիրակի մարզի Գյումրի քաղաքում, Բավրա, Աշոցք և Մուսաելյան գյուղերում 4 բալ, Լոռու մարզի Վանաձոր և Սպիտակ քաղաքներում` 3-4 բալ ու ժգնությամբ :